ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արթուր Աբրահամը հետ նվաճեց չեմպիոնական տիտղոսը

Արթուր Աբրահամը հետ նվաճեց չեմպիոնական տիտղոսը
02.03.2014 | 15:02

Գերմանական Մագդեբուրգ քաղաքում կայացած Ռոբերտ Շտիգլից-Արթուր Աբրահամ չեմպիոնական մարտում գերազանց հանդես եկավ հայազգի բռնցքամարտիկը՝ հետ բերելով WBO վարկածի գերմիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսը: Մրցամարտը շարունակվել է տասներկու ռաունդ, 2:1 հարաբերակցությամբ մրցավարների համակրանքն եղել է Արթուրի կողմը: Մեր բռնցքամարտիկին հաջողվել է մինչև վերջ գործածության դնել իր խաղային ձեռագրին բնորոշ տակտիկան. այն է՝ խոր պաշտպանության անցնելով՝ քամել մրցակցի ուժերը, հոգնատանջ անել, ապա նոր ասել իր վճռական խոսքը: Վերջին ռաունդներում գրեթե ամբողջովին քամված Ռոբերտ Շտիգլիցը տասներկուերորդում չի կարողացել խուսափել Արթուրի հզոր հարվածից ու հայտնվել է նոկդաունում: Ինչևէ: Ամենակարևորն այն է, որ հայազգի երեսունչորսամյա բռնցքամարտիկը հետ է նվաճել ուժեղագույնի կորցրած տիտղոսը, ինչի համար շնորհավորում ենք բոլորիս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ